ՀԴԿ-ն էլ հանրահավաք կանցկացնի (видео)
Поддержи А1+!Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունն մեկ հարց է լուծելու։ «Պպահպանել մեր հնարավոր ձայները»,-ասաց ՀԴԿ նախագահ Արան Սարգսյանը: Այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել՝ քննարկելու քարոզարշավի վերջին շաբաթվա անելիքները, լուծելու կազմակերպչական մի շարք հարցեր: Քարոզարշավի վերջին շաբաթը Դեմկուսն անց է կացնելու դեռնեդուռ սկզբունքով` հատկապես չկողմնորոշված ընտրազանգվածի հետ առերես շփվելու համար: Ըստ կուսակցության նախագահի՝ վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ մայիսի 6-ին Դեմկուսը 5 տոկոսից ավելի ձայն կարող է հավաքել: Քարոզարշավի ընթացքում կուսակցությունը հասցրել է շրջել 7 մարզերում եւ պարզվել է. « Ցավոք սրտի կան գյուղեր, որտեղ ժողովուրդը ուղղակի ճնշման տակ է՝ գյուղապետի, մարզպետի»։ Թեեւ դեմոկրատական կուսակցությունը զերծ է մնացել զանգվածային միջոցառումներ անցկացնելուց, սակայն մայիսի 4-ին հանրահավաք է նախատեսել՝ քարոզարշավը ամփոփելու համար: