A
A
Ստեփան Սաֆարյանը հանդիպել է խոչընդոտների (видео)
Поддержи А1+!Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Ժառանգության» պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը իր քարոզչությունն իրականացնում է դռնեդուրդ, որի ընթացքում բազմաթիվ բացահայտումներ է արել: Օրինակ՝ Ավանի բնակիչները չեն էլ թաքցնում, որ որոշ կուսակցություններ ընտրակաշառք են բաժանել՝ տարբեր տեսքով: «Բուժօգնության խնդիր կլինի, պետպատվերի տակ կանցկացնենք, եթե որևէ փոքր շինություն ունեք, կարող են օրինականացնել։ Հիմնականում Հանրապետականն ա ։ Ո՞վ չգիտի, որ «Օրինացը» մուրաբայից բռնած բաժանել է։ Համարն էլ ասեմ, ստացողի անուն- ազգանունն էլ ասեմ»,-ասաց բնակիչներից Գրիգոր Գասպարյանը։