Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կենտրոնում բացվեց խաղահրապարակ (видео)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ հենց այսօր կսկսվեն Մաշտոցի այգու կրպակների ապամոնտաժման աշխատանքները։ «Մենք բազմիցս ասել էինք, որ Մաշտոցի պուրակի կրպակները ժամանակավոր են և պետք է ապամոնտաժվեն, այսօր եկել է արդեն ժամանակը ապամոնտաժելու»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե ինչու հենց հիմա։ Նա եկել էր մասնակցելու Կենտրոն համայնքի Տերյան 62 հասցեում գտնվող բակային խաղահրապարակի բացմանը։ Խաղահրապարակը կառուցվել էր մեծամասնական ընտրակարգով Կենտրոն համայնքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանի հովանավորությամբ։ Բնակիչները աղուհացով և շնորհակալական խոսքերով դիմավորեցին քաղաքապետին և Գարեգին Նուշիկյանին։ Կատարվեց օրհնության կարգ։ Քաղաքապետը բնակիչների հետ զրույցում ասաց, որ նման խաղահրապարակներ պետք է կառուցվեն բոլոր բակերում։ «Քաղաքապետարանը բակային տարածքների վերականգման, այգիների, պուրակների ստեղծման ծրագիր է իրականացնում»,- ասաց Տարոն Մարգարյանը։ Նա նշեց, որ առաջ են եկել ոռոգման խնդիրներ, և իրենք ծրագրերում փոփոխություն են մտցնելու՝ ոռոգման ցանցի խնդիրը լուծելու համար։