Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ա.Բախշյան.Ես տեր եմ իմ երջանկությանը (видео)

Ես տեր եմ իմ երջանկությանը,-այսօր հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյան եւ որպես ապացույց ներկայացրեց իր հեղինակած «Հաշվետու եմ» գիրքը: Տիկին Բաշխյանն այն նվիրել է վաղամեռիկ ամուսնու՝ Յուրի Բախշյանի հիշատկին, որը 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից մեկն էր . «Ես չեմ թողել, որ Յուրան շեղվի ինձանից, այսինքն` մինչեւ ես հասկացա, որ ինքն ինձ սիրում է, 9 ամիս տեւեց, ես իրենից 9 ամիս շուտ եմ սիրել» Յուրի Բախշյանն այսօր կդառնար 65 տարեկան: Իր մեծ սիրո մասին, տիկին Բախշյանը բազմիցս է նշել եւ վստահ է, որ ամուսնուն պատահաբար չի հանդիպել: «Հաշվետու եմ» գիրքն ընդգրկում է լուսանկարներ, կարծիքներ, հարցազրույցներ, իր եւ ամուսնու անցած ճանապարհը: Այսօր գրքի շնոհանդեսին տիկին Բախշյանի կողքին էին նրա մտերիմներն ու համախոհները: