Մայիսի 7-ին հաղթելու է ժողովուրդը (видео)
Поддержи А1+!Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցող համերգի ընթացքում Ժառանգություն կուսակցության առաջնորդը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ միասնական լինելու դեպքում հնարավոր է սարեր շարժել. « Մայիսի 7-ին լինելու է ոչ հանրապետական, ոչ բարգավաճ, ոչ դաշնակցական, ոչ էլ անգամ ժառանգություն, այլ միայն Հայաստանի Հանրապետության եռագույնը և մեր երեխայի ապագան սեփական երկրում»: Այս համերգը, որին մասնակցում էին երգիչներ Հարութ Փամբուկչյանը(Ձախ Հարութ), ով ԱՄՆ-ից հայրենիք է ժամանալ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով, և Ռուբեն Հախվերդյանը, Ժառանգության ներկայացուցիչները որակում են որպես համերգ- հաղթահավաք: Հենց այս երկու երգիչներն են հեղինակել Ժառանգություն կուսակցության նախընտրական քարոզարշավի հիմնը: Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ Ազգային ժողովի ընտրությունների օրը` մայիսի 6-ին, մեծ անակնկալ է սպասվում։