Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հրդեհ Բյուզանդի փողոցում (видео)

Բյուզանդի 30 հասցեի սեփական տանը հրդեհ է բռնկվել: «Ա1+»-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ ժամանել են շտապօգնության, ոստիկանության և հրշեջ ծառայության մեքենաները: Տանը եղել է 1937թ ծնված Բաբկեն Մանավազյանը, որրը մահացել է։ Շտապօգնության բժիշկներն «Ա1+»-ին հայտնել են, որ հրդեհը հանգցնելուց հետո միայն կարող են առաջին բուժօգնություն ցուցաբերել: Հարևանների խոսքերով՝ հրդեհի պատճառ կարող է հանդիսացած լինել գազի արտահոսքից առաջացած պայթյունը: Այս պահին հրդեհը մարել դեռ չի հաջողվում: