Նախնական զեկույցը կլինի վաղը (видео)
Поддержи А1+!Արաբկիր համայնքի թիվ 5/24 եւ 5/25 ընտրատեղասեր այցելեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական հանձնաժողովի նախագահ Դե Դոնիա Ֆրանկոս-Խավերի գլավորած դիտորդների խումբը: Այս տեղամասերը տեղակայված են Շիրվանզադեի անվան դպրոցում, որտեղ գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ աղաղակող ընտրախախտումներ են գրանցվել: Մեր հարցին, թե ահազանգով են եկել այս տեղամաս, դիտորդների խմբի ղեկավարը պատասխանեց, որ` ոչ պատահականության սկզբունքով են ընտրել այս տեղամասը, քանի որ հյուրանոցին մոտ է: Դիտորդները նախ խոսեցին հանձնաժողովի նախագահների հետ, ճշտեցին ընտրողների թիվն ու արդեն քվեարկած քաղաքացիները տոկոսը, ապա մոտ 20 րոպե տեղամասում գտնվելուց հետո, ճեպազրույց ունեցան լրագրողների հետ: Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց իրենց առաքելության նպատակը, ասաց, որ եղել է 5-6 տեղամասում, եւս 1-2 տեղամաս էլ խոստացավ այցելել եւ վերջ: Վաղը կեսօրից հետո ԵԱՀԿ ԽՎ դիտորդական հանձնաժողովը կներկայացնի իր նախնական զեկույցը: Ա1+-ի հարցին, թե արդյոք բավարար է մի քանի տեղամասում մի քանի րոպե գտնվելը օբյեկտիվ զեկույց կազմելու համար, նա պատասխանոց, որ խոսքը գնում է 300 դիտորդի մասին եւ նրանցից յուրաքանչյուրը մի քանի րոպե տեղամասում գտնվելուց հետո ներկայացնում է իր տեսածը եւ արձանագրածը, որից հետո ի վերջո հնարավոր է դառնում քիչ թե շատ օբյեկտիվին մոտ զեկույց ներկայացնել: Ի դեպ, 5/24 տեղամասային հանձնաժողովում դիտորդների գնալուց հետո մի տղամարդ հայտնաբերեց, որ մահացած հորը չեն հանել ընտրացուցակից: Հանձնաժողովի նախագահ Բագրատ Զատիկյանը առաջարկում էր ընդամենը մատիտով մատյանում գրել, որ տվյալ անձը մահացած է: Սակայն ընտրողի համառության եւ տեսախցիկի ներկայության շնորհիվ հանձնաժողովի նախագահը դեպքն արձանագրեց մատյանում: