Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

9 հոգի դեռ վերակենդանացման բաժնում են (видео)

Երկու օր առաջ ՀՀԿ հանրահավաքի ժամանակ այրվածքներ ստացած եւ դեռ այրվածքաբանության կենտրոնում գտնվող երիտասարդներն այսօր զրկվել են իրենց ընտրությունը կատարելու իրավունքից։ Նրանք չեն կարողացել օգտվել նաեւ շրջիկ արկղի հնարավորությունից, քանի որ լրացուցիչ ցուցակները ներկայացվում են ավելի վաղ, իսկ երիտասարդները հիվանդանոց են բերվել մայիսի 4-ին։ Հիվանդանոցի տնօրեն Նորայր Դավիդյանցն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իրենց մոտ այս պահին 9 մարդ վերականդանացման բաժանմունքում են, 15-ը հիվանդասենյակներում։ Իսկ լուրերը, թե ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, ըստ նրա, չեն համապատասխանում իրականությանը։ Երիտասարդները չէին ընկճվել իրենց սահմանափակված իրավունքից, փոխարենը օր առաջ ուզում են դուրս գրվել հիվանդանոցից եւ վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին։