Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրեց (видео)

Ընդամենը 30 վայրկյան: Այս սկզբունքով առաջանորդվելով` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր իր ընտրական իրավունքն իրացրեց Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոց տեղակայված 9/11 ընտրատեղամասում: Ընտրատեղամաս Լեւոն Տեր-Պետրոսյանը եկել էր տիկնոջ` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի եւ երկու թոռների ուղեկցությամբ: Ընդամենը մեկ ժամ առաջ այս նույն ընտրատեղամասում քվերակության էր եկել նաեւ Սերժ Սարգսյանը: Պարոն Տեր-Պետրոսյանն իր ընտրությունը կատարել է հանուն մեկ նպատակի իրականացման. ՝ «լավ Հայատանի համար»: Ընտրություններից Լեւոն Տեր-Պետրոսյանի սպասելիքը մեկն է, որ դրանք նորմալ ընթացք ունենան, այդ դեպքում. «Մենք ցանկացած արդյունքի հետ համաձայն կլինենք» Իր հաղթանակի շանսերի մասին նա հրաժարվեց որեւէ կանխատեսում անել. «Այդ հարցի պատասխանը քարոզչություն կընկալվի»։ Իսկ ինչ անկնալիք ունի ընտրություններից ՀՀ առաջին նախագահը «Ես սպասում եմ պայծառ ապագա Հայաստանի համար»;