8/22 ընտրատեղամասում (видео)
Поддержи А1+!Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի թիվ 12 ընտրատեղամասում այսօր ծնողները քվեարկության էին եկել իրենց երեխաների հետ՝ փոքրիկների ձեռքին ՀՀԿ դրոշներ և փուչիկներ՝ ՀՀԿ կարգախոսով՝ «Հավատանք որ փոխենք»։ Երեխաները ընտրատեղամաս չեն մտել։ Ծնողները նշել էին, որ չեն իմացել, որ նման բան չի թույլատրվում։ Գրեթե բոլոր ընտրատեղամասերում, հանձնաժողովի անդամները, նախագահները և վստահված անձինք նշում էին, որ ընտրությունները բնականոն հունով են ընթանում և խախտում ընտրեղամասում չի գրանցվել։ Մինչդեռ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Վահագն Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ընտրատեղամասից դուրս ականատես են եղել բազմաթիվ դեպքերի, երբ մարդկանց բերում են քվեարկության, եղել են կարուսելների դեպքեր, նաև այլ խախտումներ, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ ընտրությունները ազատ, արդար չեն անցնելու։ Վահագն Խաչատրյանն այսօր անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ ընտրատեղամասերում դրված դրոշմները որոշ ժամանակ հետո անհետանում են, սակայն դրանք անձնագրում պետք է մնային 12 ժամ շարունակ։ Նրա խոսքերով՝ այդ մեկ ժամվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են քվեարկել, և այդ մարդիկ կրկնակի, եռակի կարող են քվեարկել։