«Լինելու են ամենաթափանցիկ ընտրությունները» (видео)
Поддержи А1+!Վարչապետ Տիգրան Սարգսյանը քիչ առաջ քվեարկեց Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցում՝ Կենտրոնի 10/21 ընտրատեղամասում: Վարչապետը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ և երեխաների ու թոռնուհու հետ։ «Կարծում եմ, որ մեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա լինելու է ամենաթափանցիկ ընտրությունները, և մեր ընտրողները գոհ են լինելու ամբողջ գործընթացից»,- ասաց վարչապետը։ «Ա1+»-ի հարցին, թե ինչու չեն նախօրոք ստուգվել կնիքները, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ բոլոր խախտումները կքննարկվեն և մեղավորները կստանան համապատասխան պատիժ։ Անձնագրում դրված դրոշմները անհետանում են նախատեսվածց շուտ։ Վարչապետը նշեց համաձայն է առաջին և երկրորդ նախագահների այն դիտարկման հետ, որ Հայաստանին փոփոխություններ են անհրաժեշտ։ «Այն թիմը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ապահովել է մեր երկրի անվտանգությունը և երկնիշ տնտեսական աճը, ունի փորձ և գիտելիքներ, որպեսզի ապահովի այսօր մեր երկրում փոփոխություններ»,- ասաց Տիգրան Սարգսյանը։