Վահան Հովհաննիսյանը քվեարկեց (видео)
Поддержи А1+!Եթե Դաշնակցությունը գա իշխանության, ընտրությունները կդառնան քաղաքացիական պատասխանատվության դրսեւորում։ «Ընտրությունը կարող է դառնալ պարտադիր»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատգամավորի թեկնածու Վահան Հովհաննիսյանը։ Նա ասում է, որ ընտրություններին մասնակցելը պարտադիր դարձնելը կլուծի վերջին օրերին ամենահրատապ դարձած հարցը. « Էդ ժամանակ, իհարկե դուրս կգան անհեթեթ իմ կարծիքով անհեթեթ տեսակետները թե իբր ընտրության հաջորդ օրը ցուցակները քվեարկած մարդկանց հրապարակելը իբր խախտում է նրանց իրավունքները»։ Քվեարկությունը պարտադիր դարձնելուց հետո, ըստ Վահան Հովհաննիսյանի, որեւէ խախտում անելն անհնար կլինի. «Բայց այդ ժամանակը առջեւում է, ինչպես ցույց տվեց երեկվա Սահմանադրական դատարանի որոշումը»։ Վահան Հովհաննիսյանն այսօր քվեարկել է Երեւանի 10-րդ ընտրատարածքի 8-րդ տեղամասում։ Քվեարկելուց հետո պարոն Հովհաննիսյանն անկեղծորեն ասաց՝ եթե որեւէ մեկին հետաքրքրում է, թե ում օգտին եմ քվեարկել՝ կարող եմ ասել։