Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ստ.Դեմիրճյան. ԱԺ-ն միայն կշահի (видео)

ԱԺ-ն միայն կշահի, եթե ՀԱԿ-ը մեծամասնություն կազմի խորհրդարանում: Ամփոփելով քարոզարշավն՝ այսօր հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Նրա կարծիքով հենց դա է ակնկալում ժողովուրդը Կոնգրեսից։ «ՀԱԿ-ը քիչ թե շատ արդար ընտրությունների դեպքում ծանրակշիռ ներկայություն կունենա` խոսքը 5-6-7 տոկոսների մասին չէ»,- ասաց նա։ Ըստ Ստեփան Դեմիրճյանի՝ մայիսի 6-ին ՀԱԿ-ին ձայն են տալու մեկ հիմնական ակնկալիքով, «որպեսզի ազատվի այս իշխանությունից, որպեսզի լինի իշխանություն, որը կթեթեւացնի իրենց հոգսերը, իսկ հոգսերը շատ են»։ Նա ընդգծեց, որ ի տարբերություն կոալիցիայի անդամ ուժերի, քարոզարշավի ընթացքում ՀԱԿ-ը երբեւէ մարդկանց ստիպողաբար հանդիպումներ չի բերել: