Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

70%-ը հանրապետական են (видео)

Հանրապետության 25 քաղաքների 600 դպրոցների տնօրենների 70 տոկոսը հանրապետական են։ «Նրանց գրեթե կեսը հանրապետական են դարձել վերջին 10 ամսվա ընթացքում։ Իմ գնահատմամբ՝ տեղի է ունենում վարչական ռեսուրսի այլանդակ չարաշահում։ Մարդիկ որպեսզի մնան իրենց աշխատանքին շարունակում են, պարզապես գործ ունենան, պարտադրված են մտնել իշխող կուսակցության մեջ»,- «Ասպարեզ» ակումբի նախագհ Լեւոն Բարսեղյանը։ Իրավապաշտպան 5 հասարակական կազմակերպությունները մայիսի 6-ի ընտրություններից նախաշեմին ուսումնասիրություններ են կատարել եւ մի շարք մտահոգիչ փաստեր արձանագրել: Ըստ Ավետիք Իշխանյանի, օրինակ՝ դատապարտյալների հարազատներին ասել են, որ եթե բերեք այսքան ստորագրություններ՝ կարող են վաղաժամկետ ազատել։