Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Abraham fight in YSU (видео)

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը այսօր յուրօրինակ փորձության ենթարկվեց։ Նա ավելի քան 30 ռաունդանոց հարց ու պատասխանի մրցամարտ անցկացրեց Երեւանի պետական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողների հետ։ 32-ամյա բռնցքամարտիկը վստահ հանդես եկավ բոլոր ռաունդներում եւ սպառիչ հակահարվածներ հասցրեց իր մրցակիցներին: Սա հենց մրցակիցների գնահատական էր: Հանդիպման ավարտին Արթուր Աբրահամը անդրադարձավ նաեւ Հայաստանյան քաղաքական դաշտում իր հայտնվելու հավանականությանը: Պորֆեսիոնալ բռնցաքամրտիկը խոստովանեց՝ քաղաքակնությունն իրեն չի հետաքրքրում՝ հավելելով ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, քաղաքական գործիչը քաղաքականությամբ, մարզիկը՝ սպորտով, երգիչը՝ երգելով: