Առևանգել են (видео)
Поддержи А1+!Արդեն 7-րդ օրը հացադուլի մեջ գտնվող մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանին կեսգիշերին ԿԸՀ-ի դիմացից առեւանգել են։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Արտավազդ Վարդանյանը, կեսգիշերին նրան մոտեցել են անհայտ անձինք, ուժով նստացրել մեքենան եւ տարել իր տուն, որը գտնվում է Մուսալեռում։ «Ինձ ասացին, որ այսօր ընդհանրապես ԿԸՀ-ի մոտ չհայտնվեմ, սակայն նրանց հեռանալուց հետո անմիջապես նստեցի տաքսի եւ նորից վերադարձա, սակայն այնտեղ արդեն ոչ հովանոցս կար եւ ոչ էլ ինձ անհրաժեշտ իրերը»,- «Ա1+»-ին ասաց նա։ Նրա խոսքերով՝ այդ անձինք իշխանությունների կողմից էին ուղարկվել։ Իսկ այսօր ժամը 13.00-ին Արտավազդ Վարդանյանը ԿԸՀ-ի մոտ բացօթյա ասուլիս կտա եւ կհայտարարի դուրս է գալիս հացադուլից, թե՝ ոչ։ Հիշեցնենք, որ Արտավազդ Վարդանյանը հացադուլ է անում՝ համարելով, որ ընտրությունները մեր երկրում ոչինչ չեն փոխում։