Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Եւս 1 տարի կգործի գազի սուբսիդավորումը (видео)

Մինչեւ 300 խմ մետր գազ սպառող անապահով ընտանիքները եւս մեկ տարի օգտվեն կառավարության սուբսիդավորումից: Գործադիրը որոշել է 2012 թ. ապրիլի 1-ից մինչև 2013 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից անապահով ընտանիքների սպառած բնական գազի մասնակի փոխհատուցման քաղաքականությունը։ Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշեց, որ այս ընտանիքները 1 խմ գազի դիմաց կշարունակեն վճարել 100 դրամ` 132 դրամի փոխարեն. Գազի սուբսիդավորման ծրագիրը մեր երկրում արդեն 2-րդ տարին է գործելու: Այս անգամ հստակեցվելու են անապահով ընտանիքների ցուցակները. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ գազի գնի արտոնություններից օգտվելու են այն ընտանիքները, որոնք ունեն ընտանեկան նպաստի իրավունք: Այսօրվա դրությամբ կա 94 հազար ընտանիք: Ըստ նախարարի` ցուցակների վերանայումից հետո սուբսիդավորման ծրագրից դուրս կմնան հաշվառված, սակայն նպաստի իրավունք չստացած ընտանիքները: Արթուր Գրիգորյանը վստահեցնում է, որ արտոնություններից օգտվողների թվի կտրուկ նվազում չի լինի: Նախարարի տվյալներով՝ գազի սուբսիդավորումը անցած տարի կազմել է 620 մլն դրամ: Ի դեպ,ԲՀԿ անդամ, Արթուր Գրիգորյանն այսօր խոսեց նաեւ քաղաքական թեմաներից: Նա գոհ է մայիսի 6-ի ընտրություոնների արդյունքներից: Իսկ արդյո՞ք նա կշարունակի պաշտոնավարել որպես Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ; «Դեռեւս ոչ մի խոսոտւմ, որեւիցե քննարկում չի եղել այս հարցի վերաբերյալ: Ես պատրաստ եմ աշխատելու, քանի որ բավականին շատ ծրագրեր ինձ մոտ սկսված են ու շատ լավ կլինի, որ դրանք ավարտին հասցնեմ»,-ասց նա։