Տեր-Պետրոսյանը Հաղթանակի զբոսայգում էր (видео)
Поддержи А1+!1992թ.-ին Շուշին ազատագրվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գերագույն հրամանատարությամբ։ ՀԱԿ-ն այսօր Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Հաղթանակի զբոսայգում էր: Կոնգրեսի առաջնորդներին այսօր ուղեցում էին նաեւ նրանց համակիրները, որոնք ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի մոտ: Հրանտ Բագրատյանը, որն այդ տարիներին ՀՀ վարչապետն էր, Արցախյան հաղթանակից հետո, բոլորին նման զարգացումներ չէր պատկերացնում։ «Անհրաժեշտ է, որպեսզի մայիսի 6-ի ընտրությունները նորմալ լինեին, անհրաժեշտ է, որպեսզի Սերժ Սարգսյանը խելքի գար: Այս բոլորը մենք տեսնում ենք ու հիասթափված ենք այդ ամեն ինչից»,-ասաց նա։ Ի դեպ, Սերժ Սարգսյանն, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանն այսօր ԼՂՀ-ում մասնակցել են՝Հաղթանակի տոնի միջոցառումներին; ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը նկատեց. «Այդ պահին այդ մարդիկ այնտեղ եղել են, արժանվույն, թե չէ, պատմությունն այն է, ինչ եղել է»։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի նախագահության օրոք ազատագրվեց Շուշին, թեեւ այսօր հրավիրված էր Ստեփանակերտում տեղի ունեցած միջոցառումներին, սակայն գերադասել է իր համակիրների հետ այցելել Հաղթանակի զբոսայգի: