«Ընտրությունը քոնն է»-ի գնահատականը (видео)
Поддержи А1+!Մայիսի 6-ին ԱԺ ընտրություններն անցել են խաղաղ ու հավասարակշռված մթնոլորտում: Սա «Ընտրությունը քոնն է» դիտորդական առաքելության գնահատականն է, որտեղ նաեւ խատումներ են տեղ գտել: «Եթե իշխանությունները հետեւողականորեն ցուցաբերեն քաղաքական կամք եւ շտկեն մեր կողմից մատնանշված մտահոգությունները, ապա մեր ժողովուրդը, քաղաքական ուժերն ունեն բավարար ներուժ` հաջորդ նախագահական ընտրություններին արձանագրելու էլ ավելի զգալի դրական տեղաշարժ»,-ասաց «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի մամուլի քարտուղար Հասմիկ Սարգսյանը։ Խորհրդարանի ընտրությունների ընթացքին հետեւել են կազմակերպության 4000 դիտորդներ, որոնք ներկա են եղել բոլոր 41 ընտրատարածքի 1975 ընտրատեղամասում։Որոշ խախտումներ կազմակերպության դիտրոդները գնահատում են զավեշտալի։ «Աջափնյակի թիվ 6/17 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը առավոտյան ժամը 8-ին ցուցադրաբար իբր կնքել է քվեարկության ծրարները, բայց դա արել է առանց կափարիչը հանելու, այսինքն` կնքելու գործողությունը իմիտացիա անելով»,- ասաց «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի նախագահ Հարություն Համբարձումյանը։ Իսկ արդյո՞ք արձանագրված ընտրախախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, Հարություն Համբարձումյանը պատասխանեց. «Եթե մենք վերցնենք ու դիտարկենք տոկոսային հարաբերակցությամբ ընտրատեղամասերի եւ խախտումներ արձանագրված տեղամասերի թիվը, ապա կտեսնեք, որ այդ թիվը չի կազմում, որ ինչ-որ կանգնես ու հայտարարես, որ ազդել են արդյունքների վրա»։