Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Լուրջ բողոքներ չեն եղել (видео)

Մեր երկրի պատմության մեջ նախընտրական շրջանում առաջին անգամ ԶԼՄ-երի աշխատանքներից լուրջ բողոքներ չեն եղել: Այս փաստն արձանագրել է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը՝ մշտադիտարկման ենթարկելով խորհրդարանի ընտրությունների արդյուքնում լրատվամիջոցների աշխատանքը: Սակայն պարոն Նավասարդյանին մտահոգել է ընտրություններից հետո հեռարձակվող լրատվամիջոցներով էքզիթ-պոլերի արդյունքների ներկայացումը. «Ընտրատեղամասերի փակումից հետո բոլոր հարցերը դեռ լուծված չեն լինում եւ այդպիսի հոգեբանական ճնշումն անթույլատրելի է, մանավանդ մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանում էկզիթ-պոլի մեխանիզմն առայժմ չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի»,-ասաց նա։