Կոնդի բնակիչները` կառավարության մոտ (видео)
Поддержи А1+!Ընտրությունները Հայաստանում ոչինչ չեն փոխում, քանի որ ոչինչ փոխելու ցանկություն չունի Սերժ Սարգսյանը,- համոզվել են 4 տարի առաջ բնակարաններից զրկված կոնդեցիները,ովքեր հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Նրանք եկել են վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատակազմից պատասխան ստանալու: Բնակիչներից Իրա Նազինյանն ասում է. «Հանձնաժողով է ստեղծվել, հիմա մենք մի ամսից ավելի սպասել ենք դրա որոշմանը, բայց արդյունք չկա: Դրա համար ստիպված դիմում ենք ներկայացրել գրավոր, որպեսզի ստանանք իրենց գրավոր պատասխանը» Ըստ կոնդեցիների, վերջին շրջանի քիչ թե շատ հուսադրող լուրն այն է, որ իրենց բնակարանների տեղում շինարարություն իրականացրած «Դաուն Թաուն» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Ամերիքան Բիլդինգ»- ը պատրաստակամություն է հայտնել 6 ամիս վճարել այն բնակարանների վարձերը, որտեղ ժամանակավորապես ապրում են: Այսօր կառավարության շենքում կոնդեցիների խնդրին անդարադաձավ նաեւ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը. « Մինչև ամսվա վերջ երևի, մեկ ամսվա ընթացքում առավելագույնը կճշտվեն հարաբերությունները կառուցապատողի հետ, այնտեղ անվանափոխություն է գնում, կառուցապատման նոր սուբյեկտը ստանձնում է բոլոր պարտավորությունները բնակիչների նկատմամբ»։ Այսօր գործադիր մարմնի շենքի մոտ էին նաեւ Պուշկին, Տերյան, Լալայան փողոցների բնակիչները, որոնք նույնպես հայտնվել են փողոցում: Մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Կարապետյանի հետ հանդիպելուց հետո նրանք հասկացել են, որ իրենց խնդիրը մոտ ապագայում չի լուծվի: