Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ցմահ դատապարյալն ընդդեմ Քոչարյանի (видео)

Եթե 2003թ. Ռոբերտ Քոչարյանը ճիշտ որոշում կայացներ, ապա ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն այսօր ազատության մեջ կլիներ: Այս կարծիքին է նրա մայրը` Վադուհի Օհանյանը. "Ռոբերտ Քոչարյանի խորհրդական իրավաբանները ժամանակին , ես համոզված եմ, սխալ խորհուրդ են տվել: Նա ոչ միայն իր իրավունքից է օգտվել, որ մահապատիժը հնարավոր է փոխարինել ցմահով, այլեւ իրեն վերապահել է դատավորի դեր եւ տվել է ցմահ ազատազրկում": Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նրա դատապաշտպանները վիճարկում էին Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը: Դատապաշտպան Ռոբերտ Ռեւազյանն համարում է. "Եթե ներման ակտ է շնորհվում մահապատժի դատապարտված անձանց, ապա նրանց պատիժը կարող էր նշանակվել նաեւ 15 տարուց ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տարի, մինչդեռ ներկա գործով նրանք կրում են ցմահ ազատազրկում: Ստացվում է, որ խստացնող օրենքին տրվել է հետադարձ ուժ": Այսօր ավարտվեց Մհեր Ենոքյանի դատապաշտպանների հայցի քննությունը: Այն վարույթ էր ընդունվել 2011թ. դեկտեմբերից: Վաղը` մայիսի 17-ին, դատավոր Գագիկ Պողոսյանը կհրապարակի այս գործով դատավճիռը: Դատախազ Ալեքսանդր Մուրադյանը համոզված է, որ հայցն անհիմն է ու չպետք է ներկայացվեր քննության. "Հանրապետության նախագահը ճիշտ է հրամանագրով արել, բողոքը պետք է մերժվի": Մինչդեռ Մհեր Ենոքյանի դատապաշտպաններն ակնկալում են, որ իրենց հայցը կբավարարվի, քանի որ դա է պահանջում արդարությունը: Հակառակ դեպքում նրանք պատրաստ են գնալ մինչեւ վերջ` անցնելով դատականբոլոր ատյաններով: Ի դեպ, հուլիսին կլրանա 17 տարին, ինչ Մհեր Ենոքյանն անզատության մեջ է եւ պատիժը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: