Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Տ. Խզմալյան. «Այլընտրանքը ինքնաոչնչացումն է» (видео)

Մայիսի 6-ին խորհրդարանի ընտրություններից հետո Հայաստանում պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել,- կարծում է կինոռեժիսոր, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը; Նա վտանգավոր վիճակում է տեսնում տնտեսությունը, առողջապահության, կրթության և մնացած ոլորտները։ Ստեղծված իրավիճակում նա ելք է համարում այն մարդկանց համախմբումը, ովքեր չեն համաձայնվում ապրել ստրկության մեջ. «Մենք չունենք այլընտրանք, քանի որ այլընտրանքը ինքնաոչնչացումն է» Բուժումն , ըստ նրա, հնարավոր է միայն ներսի ուժերի համախմբման շնորհիվ, ինչպես մարգարտի խեցին է ինքնավերականգնվում։ «Նա ստիպված է իր արյամբ, նյութերով պատել իրեն և հաղթել՝ սպիացնելով վերքը»,-ասում է նա։ «Սարդարապատ» շարժումը շարունակում է պնդել՝ պետք է ստեղծել այլընտրաքային իշխանություն։