Aram Karapetyan knows (видео)
Поддержи А1+!«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գիտի, թե ով է առաջնորդելու նոր հեղափոխությունը.«Այն մարդիկ, ովքեր այս ընտրություններին չմասնակցեցին» Ըստ նրա, Հայաստանում իրավիճակը դեռ պայթունավտանգ չէ՝ իշխանությունը պետք է տապալի եւ արտաքին եւ ներքին խնդիրները. «Հեղափոխությունները չեն կարող երկրներում լինեն միայն սոցիալական խնդիրների հետ կապված, դրանք բունտ են» Արամ Կարապետյանի տպավորությամբ իրադրությունը փրկել դեռ հնարավոր է, բայց դրանք պետք է անեն մարդիկ, որոնք որեւէ ձեւով կապված չեն քաղաքական դաշտի հիմնական դերակատարներին։ Հայ Ազգային Կոնգրեսի եւ մնացած ընդդիմադիր ուժերի հետ պարոն Կարապետյանը հույսեր չի կապում։ Նրանք չլսեցին իրեն եւ առաջադրվեցին եւ հիմա բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին ունեն ընդամենը 20 մանդատ եւ ոչինչ անել չեն կարող։ Ընդդիմությունն, ըստ նրա, կարող է միայն սկանդալներ բարձրացնել Ազգային Ժողովում։ ԲՀԿ-ն էլ, պարոն Կարապետյանի կարծիքով, չի կարող օգնել ընդդիմությանը.«Ո՞նց կարող է օլիգարխը լինել ընդդիմադիր»։ ԲՀԿ-ն ընդդիմությանը չի կարող օգնել նաեւ այն պատճառով, որովհետեւ, ըստ Արամ Կարապետյանի, նրա հիմնական կորիզը քաղաքականացված դեմքեր չեն, այլ՝ տնտեսական գործիչներ, չունի նաեւ քաղաքական կուրս։ Ի դեպ, ըստ նրա, ԲՀԿ-ն կմտնի քաղաքական կոալիցիայի մեջ, դիմադրելու ոչինչ չունի։