Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«ՀՀԿ-ն օգտագործել է ՀՀ-ի ռեսուրսը» (видео)

ԿԸՀ-ն, մերժելով ՀԱԿ-ի դիմումը, որեւէ հիմնավոր բացատրություն չի ներկայացրել: Այս կարծիքին է ՀԱԿ ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանիը: ՀԱԿ-ը պահանջում էր անվավեր ճանաչել մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները։ Վահե Գրիգորյանը պնդում է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու այլ պաշտոնատար անձիք իրենց լիազորությունները կատարելու հետ մեկտեղ քարոզչություն են իրականացրել իրենց կուսակցության օգտին: «Նրանցից ոմանք նունիսկ հակաքարոզչություն են իրականացրել այլ քաղաքական ուժերի եւ թեկնածուների դեմ: Դա ուղղակի հակասում է Սահմանդրությանը»,-ասաց փաստաբանը։ Նա արձանագրում է, որ ընտրական գործընթացներում խախտվել է մրցակից ուժերի միջեւ ազատ ընտրության եւ հավասար պայմանների իրավունքը. «ՀՀԿ-ն, մտնելով քաղաքական մրցապաքայրի մեջ մյուս քաղաքական ուժերի ու թեկնածուների հետ, միաժամանակ օգտագործել է ՀՀ-ի ռեսուրսը: Այսինքն` պետությունը կոնկրետ օգտագործվել է ՀՀԿ-ի համար քարոզչություն իրականացնելու համար»։ Վահե Գրիգորյանն ընդգծեց, որ մոտ օրերս ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան նույն պահանջով։