Ո՞ր ճամփով կգնա Ծառուկյանը (видео)
Поддержи А1+!«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բարդ իրավիճակում է,- կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Անկախ նրանից ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի, թե ոչ, ըստ քաղաքագետի, ներկուսակցական խնդիրներից չի կարող խուսափել: «Եթե մտնի, ապա Վարդան Օսկանյանը արդեն հայտարարել է իր հնարավոր չմասնակցությունը, իսկ եթե հակառակը ինչ- որ պայմաններից ելնելով գնա ոչ ռադիկալ ընդդիմություն, ապա վտանգ կա, որ որոշ, հատկապես բիզնեսի ներկայացուցիչներ, կցանկանան լքել ԲՀԿ-ն»,-ասաց նա։ Պարոն Մինասյանի կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասնակցությունը կոալիցիային՝ կախված է միայն Սերժ Սարգսյանի ցանկությունից եւ դրա համար մեկ նախապայման կա. «Նշվելու է, որ Սերժ Սարգսյանը հանդիսանալու է կոալիցիայի միակ թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում»։ http://www.a1plus.am/am/politics/2012/05/15/sergey-minasyan