Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

T.Karapetyan: There were no elctions on May 6 (видео)

Մայիսի 6-ին ընտրություն չի եղել, - ասում է թիվ 17 ընտրատարածքում մռծամասնական թեկնածու Տիգրան Կարապետյանը։ «Ազգին փող են բաժանել, բոլորին»,- նշում է «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Թիվ 17 ընտրատարածում Տիգրան Կարապետյանի մրցակիցը ՀՀԿթեկնածու Կարինե Պողոսյանը էր, որը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին է: Պաշտոնական տվյալներով Տիկին Պողոսյանը հավաքել է 26 հազար, իսկ պարոն Կարապետյանը՝ մոտ 7000 ձայն: «Ինձ հաղթել է այն գյուղում, որտեղ ես ամակ, ներդրում եմ ունեցել: Ուրեմն այդ 33 արծաթը գործել է ամեն տեղ»,- ասում է Տիգրան Կարապետյանը։ «Ժողովրդական» կուսակցության առաջնորդը չի պատրաստվում ոչ բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ ոչ էլ փողոց դուրս գալ` ցույցերի.«Եդ դեռուզում եմ հանգստանալ, ես մի քանի ամսով դուրս կգամ: 10 տարի ես հանրապետությունից մեկ օր անգամ չեմ բացակայել, ես ուզում եմ հանգստանալ, դրանից հետո կերեւա» Թե երբ կվերադառնա հայրենիք, նա դեռ չգիտի, սակայն վստահեցնում է, որ կմասնակացի 2013թ. Հայաստանի նախագահի ընտրություններիրն, իսկ թե ինչ կարգավիճակով չի որոշել: