Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Բոլորից հիասթափվում են, բացի ՀՀԿ-ից» (видео)

ՀՀԿ-ում, ըստ պատգամավոր Մանվել Բադեյանի, դեռեւս չեն քննարկել ԲՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու հարցը։ Ինքն անձամբ կոալիցիայի իմաստը չի տեսնում՝ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում։ «Հայելի» ակումբում պարոն Բադեյանի ընդդիմախոս Անուշ Սեդրակյանը շատ կուզենար, որպեսզի Հանրապետականը միայնակ ձեւավորեր կառավարությունը. «Նախ կհստակեցվի, թե ումից պահանջել, հետո ընտրության կեսից կոալիցիոն որեւէ ուժ հանկարծ իշխանությունից չհայտնվի ընդդիմության մեջ»։ Մանվել Բադեյանը չի վախենում մտքից, որ կոալիցիա չմտնելով «Բարգավաճ Հայաստանը» կարող է դառնալ հզոր ընդդիմադիր. «Ի՞նչ ա եղել որ»։ Նրան պակաս զարմանալի չէր թվում հարցը, թե կպահպանի՞ ԲՀԿ-ն իր տնտեսական ռեսուրսները, եթե հանկարծ որոշի 2013-ի նախագահի ընտրություններում չպաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը «Իսկ ինչու՞ պիտի չպաշտպանի»,- հարցին հարցով պատասխանում է նա։ Մանվել Բադեյանին հանրապետականին ընդդիմացող արմատական ուժերը չեն սարսափեցնում։ Ըստ նրա՝ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը հիասթափված է արմատական ընդդիմությունից Ի դեպ, պարոն Բադեյանը անգիր գիտի Հանրապետականին ընդդիմացողներին եւ այսօր կարող է վկայել, թե իրենցից ինչ են ներկայացնում նրանք. «Օպոզիցիան հրեշտակների հավաքածու չի»։