Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

"Police must take responsibility" (видео)

Օրինազանց քաղաքային իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ասօր հայտարարեցին 90 օր շարունակ Մաշտոցի պուրակում պայքարող քաղաքացիական ակտիվիստները: «Պպատասխանատվության պետք է ենթարկվեն Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, Վալերի Օսիկյանը, Տարոն Մարգարյանը, Նարեկ Սարգսյանը»,- հայտարարեց ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը։ Ակտիվիստներն անընդունելի են համարում Սերժ Սարգսյանի միջամտությունը` Աբովյան փողոցից Մաշտոցի պուրակ տեղափոխված առևտրի կրպակների ապամոնտաժման հարցում: «Կրպակների ապամոնտաժման համար բացառապես պատասխանատու էին և լիազորված էին քաղաքային իշխանությունները: Իսկ նախագահը այս հարցում կարող էր լինել միայն Սահմանադրության երաշխավոր»,-ասաց նա։ Մինչ ակտիվիստները պատրաստվում են պատասխանատվության ենթարկել քաղաքային իշխանություններին, ոստիկաններն արդեն հասցրել են քրեական գործ հարուցել նրանց դեմ, սակայն ծանուցագրերը դեռ չեն հասել հասցեատերերին: Մաշտոցի պուրակի ակտիվիստներն այսօր մեկ անգամ ևս ընդգծեցին, որ շարունակելու են իրենց պայքարը մի շարք այլ բնապահպանական խնդիրների լուծման համար: