Crisis has left Armenia (видео)
Поддержи А1+!Ճգնաժամը լքել է մեր երկիրը Մանասերյանը կուրսի փոփոխություն չի ուզում Թեեւ նախընտրական շրջանում տնտեսության մեջ միշտ հետընթաց է լինում, սակայն տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն Հայաստանում առաջընթաց է արձանագրել: «Արդյունաբերության ոլորտում երկնիշ աճ արձանագրվեց, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 20 տոկոսից ավելի աճ, ծառայությունների ոլորտում մի քիչ ավելի զուսպ, ավելի համեստ թվերով»,-ասաց նա Ըստ նրա խորհրդարանի ընտրությունների նախօրյակին գործարարները երկչոտություն դրսեւորեցին՝ տնտեսության մեջ ձեռնպահ մնացին ներդրումներից. «Սպասողական վիճակ է, որը շատ բնական է` սպասում էին, թե ինչ արդյունքներ կլինեն ընտրություններից»։ Նրա կարծիքով առաջիկայում մենք ականԱտես կլինենք նոր ներդրումների: Պարոն Մանասերյանը գործարարներին կոչ է անում նկատի ունենալ, որ Հայաստանը ապաքինվումէ համաշխարհային ճգնաժամից, մինչդեռ արեւմտյան եւ Եվրամիության շատ երկրներ դեռ լիարժեք ոտքի չեն կանգնել: Եթե մի քանի տարի առաջ տնտեսության մեջ գերիշխող ճյուղը, շինարարությունն էր, ապա ըստ տնտեսագետի, այսօր՝ հանքարդյունաբերությունն է: Միաժամանակ նա համոզված է, որ խթանելով գյուղատնտեսությունը, եւս կկարողանան կայուն տնտեսական աճ ապահովել. Տնտեսական նոր աճ Թաթուլ Մանասերյանն կանխատեսում է աշնանը, եւ այստեղ կարեւորում է նոր ձեւավորվող կառավարության դերը. «Նոր կառավարության ցնցումներ ես չէի ցանկանա: Կուրսի փոփոխություն ես չէի ուզենա»: