OBEC starts in Yerevan (видео)
Поддержи А1+!Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը ՀՀ-ի համար տարածաշրջանային համագործակցության առանցքային կառույց է: Սերժ Սարգսյանի այս ուղերձով այսօր Երեւանում մեկնարկեց իր համաժողովի 39-րդ լիագումար նիստը: Երեւան ժամանած 10 երկրի շուրջ 70 պատվիրակներին Սերժ Սարգսյանի անունից ողջունեց նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը. «Միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայնմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ եւ կոմպրոմիսային ճանապարհով բոլոր խնդիրների լուծման»: Վեհաժողովին մասնակցում էին նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակներ, որոնք կտրականապես հրաժարվեցին պատասխանել հայ լրագրողների հարցերին: Ադրբեջանցի պատվիրակներն երեկ անգամ հրաժարվել են մասնակցել պաշտոնական ընթրիքին. «Իրենց մոտ՝ ի տարբերություն մեզ, շատ վատ են վերաբերում բոլոր նրանց, որոնք կփորձեն հայերի հետ ունենալ շատ ջերմ հարաբերություններ, այնտեղ հասարակական կարծիքն նրանց շատ դաժանորեն կպատժի»,-ասաց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։ ԱԺ նախագահը վստահ է, որ ադրբեջանցիներն Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը չեն օգտագործի` շահարկելու համար ԼՂՀ հարցը.«Եթե որեւիցե ձեւով փորձեն դա օգտագործել, դա չի ստացվի նրանց մոտ»։ Սեծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակններն այսօր եւ վաղը կքննարկեն անդամ երկրներում hարկային համակարգի կատարելագործմանը, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, սոցիալական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: