ՕԵԿ-ը գիտի՝ ում պաշտպանել (видео)
Поддержи А1+!2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ «Օրինաց Երկիր» կուսակցությունը գիտի ում է պաշտպանելու: «Կպաշտպանենք Սերժ Սարգսյանին, բայց դա կլինի պաշտոնական առաջադրումների դեպքում»,- ասաղ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։ ՕԵԿ փոխնախագահը այսօր փորձեց բացատրել, թե ինչու մայիսի 6-ի ընտրություններում իրենց ձայն տվեց 83.123 մարդ, այն դեպքում, երբ նրանք հայտարարել էին, որ ունեն 170 հազար անդամ: «Ցավոք սրտի՝ որոշ մարդիկ տուրք տվեցին ընտրակաշառքներին և այս տեսանկյունից մենք նախատեսել ենք կուսակցության ներկառուցվածքային բարեփոխումների գործընթաց, ինչպես նաև խստացնելու ենք անդամակցության գործընթացը»,-ասաց նա։ Պարոն Շահգելդյանը վստահեցնում է, որ իրականությանը չեն համապատասախանում ՕԵԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը, հակառակ դեպքում իրենք շատ ավելի մեծ թվով ձայններ կստանային: «Օրինաց երկիր» կուսակցությունը խոստանում է չհիասթափեցնել իրենց ձայն տվողներին եւ 5-րդ գումարման Աժ-ում աշխատել այնպես, ինչպես նախորդ խորհրդարանում: Ի դեպ, պարոն Շահգելդյանը չի բացառում, որ խորհրդարանում համագործակցեն նաեւ ընդդիմադիր թևի հետ: