Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Adibekyan: 29% is pros Coalition (видео)

«ՀԱԿ-ի կողմնակիցների 29 տոկոսը կողմ է կոալիցիային»,-այսօր հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը.«30 տոկոսը բոլոր քաղաքական ուժերի կողմ են կոալիցիային, մնացածը դեմ են» Ահարոն Ադիբեկյանն իրեն դիմած բոլոր քաղաքական ուժերին խորհուրդներ է տվել կոալիցիա մտնել-չմտնելու մասին, Օրինաց երկրին առանձնահատուկ է բացատրել մտնելու նշանակությունը «Պահպանում ես իշխանական լծակի քո ռեսուրսը եւ քո ընտրողի մի զգալի մասին չես կորցնում»,- հայտնեց նա Դաշնակցությանը, ըստ պարոն Ադիբեկյանի, չպետք է դուրս գար կոալիցիայից, դա նրա վրա թանկ նստեց այս Ազգային ժողովի ընտրություններում. «Մնար կոալիցիայում, էդ 11 տեղը չէր կորցնի»։ Առաջիկա նախագահի կամ Ազգային Ժողովի ընտրություններում դերակատարում ունենալու համար կոալիցիայի մեջ մտնող ուժերին պարոն Ադիբեկյանը խորհուրդ է տալիս մնալ կոալիցիայի մեջ եւ աշխատել միջընտրական ամբողջ շրջանում. «Պատգամավորների մեծամասնական մեծ մասը ընտրվում ու թռնում է»։ Ի դեպ, սոցիոլոգը խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորության մասին. «Ռոբերտ Քոչարյանի վերադարձը լրիվ անիմաստ է»։ Պարոն Ադիբեկյանը մի հարցում էլ Քոչարյանի հեղինակության աստիճանը պարզելու համար է արել եւ արձանագրել է հետեւյալը. «Ռոբերտ Քոչարյանը մոռանում ա, որ նրա վարկանիշը 59 տոկոս ա, 56 տոկոս ա, դա նրա անձնական վարկանիշը չի, պաշտոնի վարկանիշն ա, նրա անձնական վարկանիշը 2,5 տոկոս ա»