Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Հրազդանը» կդառնա՞ մշակութային արժեք (видео)

Որեէ մեկը չի կարող բացառել, որ վաղը «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում չեն որոշի կազինո կառուցել: Նման մտահոգություն հնչեց Հանրային խորհրդում։ Հանրային խորհրդի անդամները դեմ արտահայտվեցին Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ առեւտրի կենտրոն կառուցելու նախագծին։ Կենտոնը կառուցվելու է մի վայրում, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում վթարափրկարարական աշխատանքներ կատարելու համար. Այսօրվա քննարկմանը ներկա չէր «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, որն էլ պատրաստվում է տարածքում առեւտրի կենտրոն կառուցել: Քննարկամն կեսից ներկա էր նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով շտապեց պաշտպանել ՀՀԿ-ական իր գործընկերոջը՝ Աշոտ Աղաբաբյանին Ռուբեն Հայրապետյանը դեմ էր, որպեսզի սեփականատիրոջը մեղադրեն, քանի որ ըստ նրա, «մոտ 10 մլն դոլարի ներդրումներ են կատարվել, հակառակ դեպքում, մարզադաշտը եթե չպահպաներ սեփականատերը՝ ձորում լցված աղբ կլիներ այն»։ Այսօրվա քննարկման արդյունքում Հանրային խորհուրդը ոոշեց դիմել մշակույթի նախարարությանը Հրազդան մարզադաշտը մշակութային արժեք ճանաչելու համար: