Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Will not quit HAK (видео)

Չի լքի ՀԱԿ-ը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը չի լքի Հայ Ազգային Կոնգրեսը: «Մենք գտնում ենք, որ ՀԱԿ-ն ունի այն ռեսուրսը, պոտենցիալը, որպեսզի իրավիճակ փոխի երկրում»,-ասաց «Ժողովրդավարական Հայրենիք»- կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը։ Նա վստահեցնում է. որ ՀԱԿ-ում առկա տարաձայնությունները մայիսի 6-ին խորհրդարանի ընտրությունների ոչ արդար անցկացման հետևանք են: Պետրոս Մակեյանը չի բացառում, որ ՀԱԿ-ից դուրս եկած ուժերը նորից համագործակցության եզրեր փնտրեն կոնգրեսի հետ: Ըստ նրա՝ ՀԱԿ-ի հիմնական անելիքը շարունակելու է մնալ հրապարակներում պայքարը. « Եթե առաջին փուլը, այսինքն հրապարակում պայքարը ՀԱԿ-ը չիրականացնի ,7 մանդատը որևէ խնդիր չեն լուծելու Ազգային Ժողովում»։ Խոսելով հետընտրական զարգացումների մասին՝ մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիայի. ապա Պետրոս Մակեյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն այլընտրանք չունի: «ԲՀԿ-ն ուրիշ դաշտի մեջ չի կարող գործել դա նորություն չի, նա պատանդ է»,-ասաց նա։ Իսկ ընդդիմության թիվ մեկ խնդիրն, ըստ Պետրոս Մակեյանի, 2013թ. նախագահի ընտրությունների նախաշեմին ընտրողի իրավունքը վերականգնելն է: