Վերակառուցում ի վնաս Երեւանի (видео)
Поддержи А1+!«Երևանի կենտրոնը դժոխքի է նմանվել»,- բնապահպան Կարինե Դանիելյանի նման գնահատականի առիթը Երեւանում ընթացող շինարարական աշխատանաներն են: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահը հավելում է. «Անընդհատ վերակառուցում է տեղի ունենում, և այդ վերակառուցումն ի օգուտ քաղաքի չէ, ի օգուտ առանձին անձերի շահերի է» Տիկին Դանիելյանին խիստ մտահոգում է շինաշխատանքերի ռիսկայնությունը՝ աղմուկը, փոշին, որը կառուցապատողները հաշվի չեն առնում: Բնապահպանն ահազանգում է՝ Երևանում նորակառույց շենքերի նման խտությունն ավելացնում է նաև սեյսմիկ վտանգը: Այս ամենին գումարվում է նաև շենքերի ճարտարապետական ոչ ճիշտ լուծումները: Նման պատկերի հիմնական պատասխանատուն, ըստ բնապահպանի, Երեւանի քաղապետարանն է: Նա վստահեցնում է` բոլոր անօրինականությունները հնարավոր է դադարեցնել , եթե ոտքի կանգնեն քաղաքի բնակիչը: