Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հարց ՀԱԿ-ից հեռացողներին՝ ո՞ւմ եք լքում (видео)

Որքան կամավոր է եղել կուսակցությունների մուտքը ՀԱԿ, նույնքան էլ կամավոր էր նրանց դուրս գալը: «Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում` որտեղ լինել»,-ասում է ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը։ Նա խորհուրդ է տալիս նորմալ վերաբերվել քաղաքական դաշտում ու մասնավորապես ՀԱԿ-ում տեղի ունեցող վերադասավորումներին: Նա չի բացառում, որ Կոնգրեսից հեռացած ուժերի հետ համագործակցությունը շարունակվի այլ ձեւաչափով. «Ես կարծում եմ, որ մեր ճանապարհները դեռ խաչաձեւվելու են, մենք դեռ ճանապարհ ունենք գնալու, քանի որ մեր երկիրն ունի ազնիվ քաղաքացու կարիք, իսկ այդ ուժերը կարծում եմ, որ ազնիվ քաղաքական ուժեր էին»։ Զոյա Թադեւոսյանը համոզված է, որ Հայաստնի Լիբերալ կուսակցության հեռացումով, կսահմանափակվի ՀԱԿ-ից դուրս գալու գործընթացը. « Ի վերջո, ո՞ւմ ենք լքում, ժողովրդի՞ն, եթե դա ճիշտ է, ապա թող լքեն»: Տիկին Թադեւոսյանը չի կիսում այն տեսակետը, թե ՀԱԿ-ը պետք է հրաժարվեր իր 7 մանդատներից եւ ԱԺ չգնար: Նա վստահ է, որ ՀԱԿ-ը խորհրդարանում կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք չեն կազմի իշխանական կոալիցիայի մաս: Տիկին Թադեւոսյանը հույսի ունի, որ ԲՀԿ-ն հավատարիմ կմնա նախընտրական իր կեցվածքին ու ՀՀԿ-ի հետ կոլիցիա չի կազմի, հակառակ դեպքում կստացվի,որ.«Նախընտրական այդ ամբողջ քարոզչությունը ուղղակի անամոթ մի գործողություն էր, որի համար ոչ միայն պետք է կարմրել, այլ գլուխը կախ ման գալ, ու այլեւս ժողովրդի անունից խոստումներ չտալ, ես կարծում եմ` դա բարոյական չի լինի»: