Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Դեռ կոնսուլտացիաներ են գնում. կլինի կոալիցիա թե ոչ՞ (видео)

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտնեց, որ ՍերԺ Սարգսյանը տեղեկացրել է իր հանդիպումների մասին այլ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ։ "Կոնսուլտացիաները դեռեւս շարունակվում են, Հանրապետականը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, բայց կարող եմ ասել, որ այն որոշումը, որը մենք կկայացնենք, կբխի մեր պետության շահերից։ Ամեն դեպքում, մենք պետք է հավատարիմ մնանք մեր գաղափարախոսությանը, մեր ծրագրային դրույթներին, եւ բնականաբար, այն փոփոխությունների կուրսին, որը նախաձեռնել է կուսակցությունն իր ղեկավարի գլխավորությամբ",-ասաց նա։ Ըստ նրա` այսօր կոնկրետ որեւէ պաշտոնի մասին քննարկում՝ վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարց չի քննարկվել, ինքնաբացարկների մասին՝ համամասնական պատգամավորների հարցն է քննարկվել. "Բայց այդ հարցում էլ հստակություն չկա մինչեւ կառավարության ձեւավորումը։ Որոշակի մոտեցումներ կան, բայց քանի որ վերջնական որոշում չկա, այդ մասին կհայտարարվի հաջորդ նիստից հետո'։ 'Մենք երբեք ինքնանպատակ կոալիցիայի կամ համաձայնագրի կողմակից չենք եղել, ՀՀԿ-ն եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանն իր ողջ գործունեության ընթացքում ապացուցել են, որ միշտ էլ ցանկացած կուսակցական շահ ստորադասում են պետության շահին։ Բայց դա չի նշանակւմ, որ պետք է լինեն ինքնանպատակ կոալիցիաներ։ Մենք միշտ էլ քաղաքական կոնսոլիդացիայի եւ միասնականության կողմնակիցն ենք եղել, բայց դա բնականաբար պետք է լինի ծրագրային դրույթների եւ նախագահ Սարգսյանի շուրջ։ Կոալիցիայի մասին կխոսենք հաջորդ դասին",- հայտարարեց նա։Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե արդյոք կոալիցիա կազմելու պարտադիր պայմաններից մեկը պետք է լինի 2013-ի ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու հարցը, Շարմազանովը նշեց.«Այսօր գործում է կոալիցիոն հուշագիր, կոալիցիայի անդամ երեք ուժերը՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն ստորագրել են փաստաթուղթ, որում սեւով սպիտակի վրա գրված է, որ 2013-ի նախագահական ընտրություններին այդ երեք քաղաքական կուսակցությունները սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Որեւէ այլ պաշտոնական կարծիք կոալիցիոն ուժերի կողմից դեռեւս չի հնչել», - ասաց նա՝ ընդգծելով, որ պաշտոնական կարծիք ասելով նկատի ունի տվյալ կուսակցության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի հայտարարությունը։Նա նաեւ նշեց, թե ՀՀԿ-ն այն եզակի քաղաքական ուժերից մեկն է Հայաստանում, որը պատասխանատվություն ստանձնելուց չի խուսափել, ի տարբերություն շատ ու շատ քաղաքական ուժերի."Այս անգամ էլ չենք խուսափելու, բայց դա չի նշանակում անպայման որ միայնակ պետք է ստանձնենք այդ պատասխանատվությունը։ Կապրենք, կտեսնենք"։Ինչ վերաբերում կոալիցիայի «ձեւական» լինելու հետ կապված»: Ըստ նրա` բոլոր հարցերի պատասխանները կտրվեն մինչու մայիսի 31-ը` նորընտիր ԱԺ առաջին նիստը: