«Կառավարություն՝ ընտրակեղծիքի արդյունքում» (видео)
Поддержи А1+!Տնտեսագետը Մովսես Արիստակեսյանն ավելի քան վստահ է, թե ինչպիսի կառավարություն կունենանք առաջիկայում. «Ընտրագողության, ընտրակեղծիքի արդյունքում ձեւավորվելիք կառավարություն է»: Պարոն Արիստակեսյանը հայտարարում է՝ Կառավարությունը 5 տարիների ընթացքում իր տված խոստումներից որեւէ մեկն այդես էլ չկատարեց՝ այդ թվում՝ տարածքների համաչափ զարգացման մասին։ «Մենք ունենք 2 Հայաստան` մեկը Երեւանում է, մյուսը` Երեւանից դուրս: Ընդ որում` Երեւանից դուրսը գալիս է էլի Երեւան: Իսկ արտագաղթի պարագայում կդառնա մեկ Երեւան՝ մայրաքաղաք-Հայաստան»,-ասաց նա: Տնտեսագետի խոսքերով` կառավարության ոչ թե ծրագրի, այլ հեքիաթի գերակայություններն էին մակրոտնտեսական կայունությունը, սոցիալական ինտեգրումը, մարդկային կապիտալի զարգացումը, տարածքային համաչափ զարգացումը. ՀՀ տնտեսությունը արդեն զարգացած կլիներ, եթե ըստ նրա, կառավարությունն ունենար սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ռազմավարական ծրագիր: «30 ընտանիքի ձեռքում է կուտակված այդ հարստությունը, եւ օգտագործում են իշխող կուսակցության տանիքի տակ»,-ասում է նա: