Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Մեզ ուզում են վտարել» (видео)

Նորք-Մարաշ համայնքի Արմենակ Արմենակյան փողոցի 202/վ շենքը, որը նախկինում առողջարան էր, սկսել են քանդել: «Սեփականաշնորհված 18 բնակարան կա շենքում: 2 տարի առաջ հայտնվեցին որոշ մարդիկ, որոնք սկսեցին բնակարանները գնել և մեր կյանքը վերածել դժոխքի»,- ասաց բնակիչներից Հրաչյա Պապյանը։ Բնակիչների խոսքերով, շինարարները, որոնք մեկ տարի առաջ քանդել են շենքի ճաշարանը «Գրանդ Քենդի» ընկերությունից էին: «Նրանց կոստյումների վրա գրված էր Գրանդ Քենդի»,-ասաց Հրաչյա Պապյանը։ Ըստ շենքի բնակիչների՝ այն ամենն ինչ իրականացվում է շենքում, բակում և հարակից տարածքում, միտումնավոր է եւ հստակ նպատակ է հետապնդում իրենց այնտեղից վտարելու։ Նախկին պանսիոնատի բնակիչները դիմել են Սերժ Սարգսյանին, վարչապետին, ինչպես նաև քաղաքաշինության նախարարին և Երեւանի քաղաքապետին. սակայն ապարդյուն: Ի դեպ, մենք փորձեցինք «Գրանդ Քենդի» ընկերության գործադիր տնօրենից ճշտել, արդյոք ընկերությունը որևէ շինարարակն գործունեություն է իրականացնում Արմենակ Արմենակյան 202/վ շենքի տարածքում: Մեզ հետ հեռախոսազրույցում «Գրանդ Քենդի» ընկերության գործադիր տնօրեն Մանվելյնաը Թադևոսյանը նշեց, որ նման բան չկա: «Գրանդ Քենդին քաղցրավենիք է արտադրում, ինչ շինարարական ընկերության մասին է խոսքը, ոչ էլ տարածք ունի այնտեղ, դա սխալմունք է, այդպիսի բան չի կարող լինել»,-ասաց պարոն Թադևոսյանը: