«Տիգրան Սարգսյանը զերծ չէ թերություններից» (видео)
Поддержи А1+!Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, նախկին վարչապետ, ՀՀԿ ցուցակով պատգամավոր Խոսրով Հարությունյանը դեռ չի կողմոնորշվել ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա մի փոքրիկ վերլուծություն կատարեց. «Կլասիկ տեսությամբ՝ եթե իշխանություն չես, ապա ընդդիմություն ես, այսինքն՝ իշխանության այլընտրանքը ակնհայտորեն ընդիմությունն է, այլ ինստիտուտ չի կարող լինել։ Բայց համաձայնեք, որ մեր իրականության մեջ ընդդիմության բոլորովին այլ ընկալում է ձևավորվել։ Այսինքն՝ ընդդիմությունը ոչ թե իշխանության այլընտրանքն է, այլ իշխանության քաղաքական և ոչ միայն քաղաքական հակառակորդը»,- ասաց նա։ ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած պարոն Հարությունյանը մի շարք ընդհանրություններ է տեսնում ԲՀԿ-ի եւ Հանրապետականի միջեւ. «Նպատակներում նրանք համընկնում են և միմյանց կարծում եմ վստահում են, նրանք տարբերվում են այդ նպատակին հասնելու ճանապարհներում»։ Նախկին վարչապետը այսօր չշտապեց կանխատեսել նոր կառավարության կազմը, սակայն չթաքցրեց, որ գերադասում վարչապետի աթոռին տեսնել կրկին Տիգրան Սարգսյանին, սակայն որոշակի վերապահումներով: «Տիգրան Սարգսյանը զերծ չէ բազում-բազում թերություններից և արժի, որ այդ թերությունները վերացնի։ Ավելի վճռականություն, ավելի համարձակություն, մնացածը կարող է ինքն իրեն գալ»,-ասաց նա։