Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հանրային խորհուրդը՝ Փակ շուկայի մասին (видео)

Փակ շուկայի սփականատեր Սամվել Ալեքսանյանին պետք է պատասխանատվության կանչել: Այսօր նման եզրահանգման եկավ Հանրային խորհուրդը: Փակ շուկայի ճակատագիրը քննարկելով՝ խորհուրդն այսօր հիշեցրեց, որ գործող օրենսդրության համաձայն հուշարձանները ձեռք բերող սեփականատերը պարտավոր է պահպանական պարտավորագիր ստորագրել պատմամշակությաին արժեքները պահպանելու համար, ինչը այս դեպքում տեղի չի ունեցել: Հանրային խորհրդի անդամներն ամենեւին դեմ չեն, որ Շուկայի սեփականատերը՝ ՀՀԿ-ական պատագամվոր Սամվել Ալեքսանյանն այն վերանորգի, սակայն , այն չպետք է խաթարի հուշարձան հանդիսացող կառույցի արտաքին տեսքը: «Կարող է մի տեղ ներկի, մի տեղ զուգարանը սարքվի, դա վերանորոգման հարցեր են։ Այդ նպատակի հասնելու համար պետք է ներկայացվի նախագիծ, մինչև այդ ոչ մի բանի ձեռք չի տրվում»,- ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։