Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Նոր ԱԺ-ն հնամաշ է» (видео)

5-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը տխրեցրել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին: «Նույն հնամաշ, ժամանակավրեպ, ժամանակի պահանջներին ոչ ադեկվատ, ժամանակի պուլսը չզգացող ինչ-որ մի իրավիճակ, նույնիսկ ինչ-որ մի տեղ անմեղսունակության հասնող»,-ասաց նա։ Քաղաքագետը համոզված է՝ ՀՀԿ-ի նախնտրական խոստումները մնալու են թղթի վրա, եւ 5-րդ գումարման խորհրդարանը չի տարբերվելու նախորդներից: Նա կասկած չունի, որ շատ պատգամավորների լրագրողները այլեւս չեն տեսնի խորհրդարանում, այն պարզ պատճառով, որ նրանք օրենսդիր աշխատանքի համար չեն; «Ես չեմ կարծում, որ դա սպասելիքներ ձեւավորող դեմքեր են, որոնք պետք է ինչ-որ բան փոխեն»,-ասաց քաղաքագետը։ Նրան չի ոգեւորում նաեւ խորհրդարանում ՀԱԿ-ի հայտվելը: Այն պարզ պատճառով, որ 7 ձայնը ոչինչ կարող անել մեծամասանության դեմ: Նա չի կարծում, որ ՀԱԿը քաղաքական ճիշտ քայլ կատարեց՝ բոյկոտելով ԱԺ առաջին նիստը, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը:. «Կարելի էր այդ ամենը ուղղակի խորհրդարանի ներսում բարձրաձայնել ու հեռանալ»,-ասաց նա։ Թեեւ ԱԺ առաջին նիստը բոյոկոտել էր նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, սակայն պարոն Մեհրաբյանը դժվարացավ գնահատական տալ նրանց քայլին՝ նշելով, որ չի ընկալում այդ կուսակցության տրամաբանությունը: