Կերգեն Երևանի հիմնը (видео)
Поддержи А1+!Հունիսի 13-ից հեռուստադիտողների դատին կհանձնվի Էմմիի և ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանի համատեղ նոր տեսահոլովակը՝ Երեւանի հիմնի՝ «Էրեբունի Երևան» երգի հիման վրա։ Այն իրականացվել է է հայ և ֆրանսիացի մասնագետների համատեղ ուժերով՝ Հանրային հեռուստաընկերության «Մենք ու մենք» նախագծի շրջանակներում Հենց այս երգն ընտրելը Էմմին բացատրում է դրա արժեքայնությանբ՝ թե իրենց՝ կատարողների, թե հայ ժողովրդի համար ։ «Եթե համեմատենք մեր բոլոր ժամանակահատվածների հիմները, ես ամենից շատ այս հիմն եմ սիրել», - ասաց նա։ Բոլորին քաջ հայտնի երգը այս անգամ ներկայացվելու է նոր երաժշտական ձևավորմամբ։ Երգիչների համոզմամբ՝ հենց դա է, որ կգրավի օտարերկրացիներին, սիրել կտա մեր մշակույթը, կբերի Հայաստան։ «Հայերը մեղք չեն, ուժեղ են և աշխարհին միայն որպես Եղեռն տեսած ազգ չպիտի ներկայանան»,- ասաց Եսայի Ալթունյանը։