Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Անդրանիկ Մարգարյանը կդառնար 61 տարեկան (видео)

Վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր կդառնար 61 տարեկան: Այսօր Կոմիտասի անվան պանթոն այցելած նրա կուսակիցները, ընկերներն ու մտերիմները միմյանց հետ կիսում էին նրա հետ կապված իրենց հուշերը: Հարգանքի տուրք մատուցելու համար այսօր պանթեոն էր այցելել իշխանական ողջ վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հիշատակի արարողությանը ներկաներից յուրաքանչյուրն առանձնացրեց իր համար այն կարեւոր պատգամը, որ թողել էր Անդրանիկ Մարգարյանը. «Կոնկրետ ես յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ մտածում եմ, թե ինչ կասեր ինքը: Իսկ ինքը քաղաքականության մեջ չէր սիրում կտրուկություն, կուսակցամոլություն, քաղաքականության մեջ չէր ընդունում, երբ կուսակցության շահը կարող էր գերակա լիներ, քան պետության շահը»,-ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հիշեց, թե ինչպես էին տոնում նրա ծննդյան օրը. «Դա սովորական խնջույք չէր, այլ սկզբունքների արտահայտություն, ճանապարհների որոնման փնտրտուք էր»։ Ասօր Պանթեոն այցելած Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները գերադասեցին ոչինչ չասել, նրանք չեն համակերպվել նրա կորստի հետ: