Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Պատգամավորական մանդատը հետ չեն վերցնի (видео)

Սահմանադրական դատարանը քիչ առաջ որոշեց ուժի մեջ թողնել թիվ 9 ԸԸՀ որոշումը; Ըստ դրա` այս ընտրատարածքի պատգամավոր է մնում Ռուբեն Սադոյանը։ Հիշեցնենք,որ ԸԸՀ որոշումը բողոքարկում էր ՀԱԿ ներկայացուցիչ, այս ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանը։ Իր մերժման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրեց. «Դիմողը չի ներկայացրել ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի հիմնավորումներ, որոնք կվկայեին թիվ 9 ընտրատարածքում իր պասիվ ընտրական իրավունքի այնպիսի խախտումների մասին, որոնք հիմք կարող էին հանդիսանալ ընտրությունների արդյունքներով այլ որոշում կայացնելու համար»: