Մհեր Ենոքյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ (видео)
Поддержи А1+!Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն այսօրվանից անժամկետ հացադուլ եւ ջրադուլ է հայտարարում։ Այս ծայրահեղ քայլով նա փորձում է «սթափեցնել» Վճռաբեկ դատարանին՝ արդարադատություն գտնելու հույսով։ 16 տարի շարունակ անազատության մեջ անցկացնելուց հետո ցմահ ազատազրկվածի գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, ինչը քրեական գործը վերանայելու հնարավորություն է ստեղծել։ Երկար ժամանակ Մհեր Ենոքյանի գործին հետեւած իրավապաշտպաններն ու արվեստագետները չեն ողջունում նրա քայլը։ Այսօր հրավիրված ասուլիսում նրանք կարծիք հայտնեցին, որ այն կործանարար կարող է լինել նրա առողջության համար: «Դեռ բոլոր դռները փակված չեն, մենք տարբեր ուղղություններով աշխատում ենք »,-ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նա խիստ կասկածում է, որ հացադուլով ու ջրադուլով հնարավոր է ազդել մեր իրավական համակարգի վրա. «Ինչ փաստարկներ , որ դու բերում ես, որ այսպես, այսպես է եղել, սառն անտարբերություն, կարծես բացարձակապես մարդկանց ճակատագիրը նրանց չի հետաքրքրում»։ Մհեր Ենոյանն իրեն մեղավոր չի ճանաչել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննությունների ընթացքում: Հիշեցնենք, նա դատապարտվել է 1996 թ՝ համակուրսեցուն սպանելու համար։ Նրան դատապարտել են մեկ մարդու տված ցուցմունքի հիման վրա։ «Իսկ հիմա պետք է երկարատեւ, բազմաթիվ ապացույցների կարիք լինի նրա անմեղությունն ապացուցելու համար»,-ասաց արվեստագետ Արծվի Բախչինյանը։ Այսօր շուրջ 200 մտավորականներ ու արվեստագետներ են պահանջում են վերանայել Մհեր Ենոքյանի գործը: