Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Սամվել Ալեքսանյանը թողել է բիզնեսը» (видео)

Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը համոզված է՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը թողել է բիզնեսը եւ ամբողջությամբ լծվել օրենդրական գործունեության «Համոզված եմ, որ եթե նա ունի այդպիսի բաժնետոմսեր, անպայման տվել է հավատարմագրային կառավարման»,- ասաց նա։ Իսկ ինչի՞ համար պարոն Ալեքսանյանին տուգանեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, եթե նա թողել է բիզնես գործունեությունը «Ինչու՞ եք դուք մտածում, որ ես պետք է իմանամ՝ կապ ունե՞ր, թե չէ, միգուցե ինքը այդ ընկերության բաժնետոմսերի ինչ-որ մասի տերն է»,- եղավ պատասխանը «Ա1+»-ի հարցին։ Միգուցե պարոն Մինասյանը տեղյա՞կ է, թե բիզնեսը թողնելուց հետո ինչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալու պարոն Ալեքսանյանը. «Ես չգիտեմ բոլոր պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների մասին»։ Փոխարենը պարոն Մինասյանը հարյուր տոկոսով համոզված է՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հիմնադրամի ֆինանսական գործունեությամբ իշխանությունները հետաքրքրվում են ոչ քաղաքական պատճառներով. « Խնդիրը գտնվում է իրավական հարթության մեջ»։ Այնուամենայնիվ, երբ հետաքրքրվեցինք՝ տիրապետում է Գագիկ Մինասյանը Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի մանրամասներին, նա վստահեցրեց, որ չի տիրապետում։ Այդ դեպքում ինչու՞ է համոզված, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում չէ։ Պարոն Մինասյանը հարցը թողեց անպատասխան։ Ի դեպ, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու՞ վերադարձավ Երեւանի քաղաքապետի պաշտոնից խայտառակ ձեւով հեռացված Գագիկ Բեգլարյանը։ «Ինքը դրսեւորել է բավականին լուրջ կազմակերպչական կարողություններ»,- ընդգծեց ՀՀԿ պատգամավորը Պարոն Մինասյանը համոզված է, որ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում նույնպես պարոն Բեգլարյանը կկարողանա դրսեւորվել այնպես, ինչպես դրսեւորվեց քաղաքապետի պաշտոնում։