Սարի թաղի խնդիրները (видео)
Поддержи А1+!Սարի թաղի 3-րդ փողոցի բնակիչներն այլևս չեն պատրաստվում լռել: Կենտրոն հասնելը նրանց համար խնդիր է: Գործող միակ 21 համարի ավտոբուսի ուղղությունը մինչեւ «Այրարատ» կինոթատրոն է։ Այն էլ, ըստ բնակիչների, աշխատում է մինչեւ ժամը 21-ը։ Բնակիչներն իրենց թաղից մայրաքաղաքի այլ համայնքներ հասնելու համար պետք է օգտվեն տրասպորտային մի քանի միջոցից, որն, ինչպես իրենք են նշում, ծախսատար է և երկար ժամանակ է պահանջում: Նրանք պահանջում են կամ Սարի թաղում ավելացնել նոր երթուղի կամ երկարացնել 21 համարի ավտոբուսի երթուղին։ Ի դեպ, Սարի թաղում բնակիչների աշխատանք չունենալը նույնպես կապված է տրասպորտային միջոցների բացակայության հետ: «Մտածում են, եթե աշխատավարձի կեսը պետք է տան՝ 2-3 տրանսպորտ փոխելով հասնեն աշխատանքի, էլ ինչու են դուրս գալիս»,-ասաց բնակիչներից Ժաննա Նազարեթյանը։ Սարի թաղի 3-րդ փողոցում ոչ պակաս կարեւոր խնդիր է նաև խաղահրապարակների բացակությունը: Այստեղ երեխանները ստիպված են խաղալ հենց փողոցում: Եթե մյուս համայնքներում այս խնդիրները լուծվում են քարոզարշավների ընթացքում, ապա սարիթաղցիներին մոռանում են նույնիսկ ընտրությունների ժամանակ: