Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

ԱԺ-ն հետաքրքիր է դարձել ՀԱԿ-ի շնորհիվ (видео)

Տիգրան Սարգսյանի շրջապատի մարդիկ Հրանտ Բագրատյանին խորհուրդ են տալիս քիչ քննադատել վարչապետին եւ փորձել նրանից օգուտներ քաղել։ «Լուծի քո հարցերը, քո ընտանեկան հարցերը»,- փոխանցեց ՀԱԿ պտգամավորը Ազգային Ժողովի պատգամավորը մերժել է այդ առաջարկները։ Նա պնդում է՝ այս կառավարությանը Ազգային ժողովում երջանիկ օրեր չեն սպասվում.«Ամենամեծ պրոբլեմը, որի դեմ էնտեղ հարկ կլինի մեզ պայքարել, դա ցինիզմն ա»։ Նա զգուշացնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունը կործանում է երկիրը, մյուս տարի երկրին դեֆոլտ է սպասվում, իսկ վարչապետի ներկայացրած ծրագիրն ընդամենը նախադասություններ է։ Կառավարությունը 5-ից 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խոստումն, ըստ Բագրատյանի, բլեֆ է, նրանցից ոչինչ չի պահանջվում դա անելու համար.«Երկու հանք կբացեն ու վերջ»։ Նախկին վարչապետը կարող էր շատ կոպիտ արտահայտվել հանրապետական խմբակցության եւ կառավարության մասին, բայց մայիսի 6-ից հետո արդեն չի կարող. «Եթե հիմա կոպիտ ասեմ, ի վերջո ԱԺ-ում իրար կողքի ենք նստում»։ Ի դեպ, նա համաձայնվեց լրագրողների հետ, ըստ որոնց Ազգային Ժողովն ավելի հետաքրքիր է դարձել. «Հետաքրքիր է մեր շնորհիվ, իրենք նույնն են մնացել»: